Երկրորդ սերնդի ընտանեկան բիզնես՝
հիմնված Արտենիում, Հայաստան
Մենք պատրաստում ենք
բարձրորակ չրեր մեր հաճախորդների համար
Մենք սիրով ստեղծում
ենք առողջ, բնական
չրեր, որոնք փոխանցում
են Հայաստանի հարուստ
գյուղատնտեսական
ավանդույթների
լավագույն կողմերը։
1995 թվականին հայրս՝ Ստյոպա Գրիգորյանը, սկսեց իր
գործունեությունը որպես փոքր ձեռնարկություն Արտենի
գյուղում: Այն, ինչ սկսվեց որպես ընտանեկան
առաքելություն՝ մեր սեփական այգիների մրգերը
չորացնել, վերածվեց մի ապրանքանիշի, որն այսօր
ձեռք է բերում լավագույն մրգերը ամբողջ Հայաստանից՝
ստեղծելով համեղ չրերի բազմազան տեսականի։
Այսօր ես հպարտ եմ ղեկավարել մեր թիմը: Մեր
մոտեցումը ավանդույթի և ժամանակակից ճշգրտության
հավասարակշռություն է. մեր եզակի չորացման
գործընթացը նախատեսված է միայն խոնավությունը
ընտրողաբար հեռացնելու համար:
Էությամբ մենք մնում ենք համայնքահեն բիզնես: Մեր
թիմի անդամները Արտենիի բնակիչներ են, և մենք
միասի շարունակում ենք կերտել ապագա, որտեղ բնության
սննդարար ամբողջականությունը երբեք չի խաթարվում:
Գևորգ Գրիգորյան,
Տնօրեն
ISO 22000
հավաստագիր
Որակի նկատմամբ մեր նվիրվածությունն առավել ապացուցվում է
ISO 22000 հավաստագրով։ Որակի կառավարման և սննդի
անվտանգության միջազգային այս ստանդարտը ապահովում է
Արտին չրի արտադրանքի կայուն որակը։
2021 թվականին հավաստագիրը ստանալուց
ի վեր ներդրվել է Ստանդարտ Գործառնական
Ընթացակարգեր (ՍԳԸ) և պայմանագրային
գյուղատնտեսական պրակտիկա՝
երաշխավորելով արտադրանքի լիարժեք
հետագծելիությունը փաթեթավորված
արտադրանքից մինչև այգիներ։
Այս խիստ ընթացակարգերի միջոցով մենք
արտադրում ենք ոչ միայն միջազգային
չափանիշներին համապատասխանող
չրեր, որոնք ոչ միայն արտացոլում են մեր
ընտանեկան բիզնեսի հետևողականությունը,
հոգատարությունը և ավանդույթները։
Պահպանելով բնական համը՝ շարունակում ենք
աճել և նորարարություններ մտցնել՝ տարածելով
Հայաստանի եզակի համերը աշխարհով մեկ։
